ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց․ Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր (ֆոտո)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց․ Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր (ֆոտո)


Այսօր, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։