ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ներքին Գետաշեն գյուղում այրվել է մոտ 40 հակ անասնակեր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ներքին Գետաշեն գյուղում այրվել է մոտ 40 հակ անասնակեր


Օգոստոսի 14-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է մոտ 40 հակ կուտակած անասնակեր։