ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայիթիում երկրաշարժի հետեւանքով առնվազն 29 մարդ է զոհվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայիթիում երկրաշարժի հետեւանքով առնվազն 29 մարդ է զոհվել


Առնվազն 29 մարդ է զոհվել Հայիթիի հարավային նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Կարիբյան ավազանում, հայտնում է Reuters-ը:
«Այս պահին զոհվածների որոնումները շարունակվում են: Ներկայումս գրանցվել է 29 զոհված»,- ասել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը:
Մահացածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն: Առավել տուժել են Հարավային, Գրանդ Անսե եւ Նիպ դեպարտամենտները. Այստեղ գրանցվել են բժշկական ենթակառուցվածքների եւ աղոթատեղիների ավերումներ:
Շաբաթ առավոտյան Հայիթիի տարածքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ` Լե Կվետ կոմունայից 40 կմ հեռավորության վրա` մոտ 125 հազար բնակչությամբ երկրի հարավում: Ավելի ուշ, դոմինիկյան Listin Diario թերթը հաղորդել է Հայիթիում 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժի մասին, որի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ: