ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մովսես գյուղում տուն է այրվել․ տուժածներ չկան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մովսես գյուղում տուն է այրվել․ տուժածներ չկան


Օգոստոսի 15-ին, ժամը 01։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մովսես գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:
Այրվել են Մովսես գյուղի 1-ի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի առանձնատան տանիքը և 2-րդ հարկը՝ գույքով (մոտ 150 քմ):