ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Իշխող մեծամասնությունը գնալու է քայլերի, որի պատճառով հեղինակազրկվելու է. Ստեփան Դանիելյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իշխող մեծամասնությունը գնալու է քայլերի, որի պատճառով հեղինակազրկվելու է. Ստեփան Դանիելյան



Այսօր Հայաստանում, ըստ էության, միաբեւեռ քաղաքական համակարգ է ստեղծվել եւ այդ բեւեռը չափազանց թույլ է, անկախ խորհրդարանում ունեցած մեծամասնության փաստից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այսօր Հայաստանում, ըստ էության, միաբեւեռ քաղաքական համակարգ է ստեղծվել եւ այդ բեւեռը չափազանց թույլ է, անկախ խորհրդարանում ունեցած մեծամասնության փաստից։ 
Միաբեւեռ համակարգի պայմաններում մենք ունենք լուրջ խնդիրներ թե արտաքին քաղաքականության մեջ, թե' ներքին։
Մինչ հիմա երկրորդ բեւեռ չի հաջողվել ստեղծել, որը հասկանա, թե ինչ պրոցեսներ են ընթանում մեր տարածաշրջանում (իսկ ընթանում են չափազանց լուրջ զարգացումներ), նաեւ ունենա հանրային վստահության պոտենցիալ։
Իշխող մեծամասնությունը գնալու է քայլերի, որի պատճառով հեղինակազրկվելու է եւ գուցե նաեւ ներքին փլուզման խնդրի առաջ կանգնի։
Նոր մտածողության վրա հիմնված միավորման պահանջը կենսական է, իսկ դեպքերը կարող են արագացված տեմպերով ընթանալ»,- գրել է նա։