ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է ԽՍՀՄ փլուզման մեղավորներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է ԽՍՀՄ փլուզման մեղավորներին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզման մեջ մեղավոր է համարում Բորիս Ելցինին եւ Միխայիլ Գորբաչովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դե, իհարկե՝ Ելցինը (ՌԴ առաջին նախագահ-խմբ․) եւ Գորբաչովը (ԽՍՀՄ նախագահ-խմբ․)»,- ասել է նա Նաիլի Ասկերզադեի «ԳԿՉՊ. 30 տարի անց» ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե անձերից ով է մեղավոր ԽՍՀՄ փլուզման համար:
Նրա խոսքով՝ «անձնական հարաբերությունները, իշխանության համար անձնական պայքարը չի կարելի փոխանցել ամբողջ երկրին»: «Արդեն այնպես էին կարգավորել ցանկանում հարաբերությունները Խորհրդային Միությունում, որ երկիրը քանդեցին: Դե, սա, մի քիչ կենցաղային լեզվով ասած, բայց սրանում մեծ իմաստ կա»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով՝ «Բելովեժսկայա պուշչան... այն դարձավ Խորհրդային Միության փլուզման պատահական վայր, եւ պարզապես ցույց տվեց երկիրը կառավարելու համար Միության այն ժամանակվա ղեկավարության անուղեղությունն ու անկարողությունը»: