ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Աֆղանստանի անկումն անչափ նման է Հայաստանի անկմանը». Հայկ Մարտիրոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Աֆղանստանի անկումն անչափ նման է Հայաստանի անկմանը». Հայկ Մարտիրոսյան


Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունը միշտ կրկնվում է: Միշտ: Առանց բացառության: Կրկնվում է, երբ ժողովուրդը դրանից դասեր չի քաղում:
Քաբուլն ընկնում է: Ընկնում է այնպես, ինչպես ընկավ իննսունականների կեսին:
Բայց կա մեկ այլ կրկնություն, որ Աֆղանստանը կապում է Հայաստանին:
Աֆղանստանի անկումն անչափ նման է Հայաստանի անկմանը, որ նույնպես այս օրերին է տեղի ունենում:
Քսան տարի շարունակ աֆղանները ժամանակ ունեին պետություն դառնալու, մարտունակ զինված ուժեր կառուցելու և պետություն կայացնելու:
Բայց նրանք, ի տարբերություն հայերի` ունենալով հզոր ու վստահելի դաշնակից, որ նաև աննկարագրելի ծավալների օգնություն տրամադրեց,` նախընտրեցին հայերի պես ոչինչ չանել, դավաճանել իրենք իրենց և ամերիկյան օգնությունը մսխելով ու հույսը միայն դաշնակցի վրա դնելով` իրենց երկիրն ավազի վրա դրեցին: Ընդ որում, եթե հայերի պարագայում «դաշնակիցն» ակնհայտորեն թշնամու դաշնակիցն էր, ապա աֆղանների պարագայում դա հուսալի և հզոր դաշնակից էր: Ու երբ այդ դաշնակիցը տեսավ, որ երկու և կես տրիլլիոն դոլար ծախսելուց հետո որևէ էական արդյունք չկա, որոշեց հեռանալ:
Ու հիմա, ընդամենը շաբաթների ընթացքում, աննկարագրելիորեն լավ զինված բանակը փլուզվեց ընդամենն օրերի ընթացքում: Բազում քաղաքներ հանձնվեցին առանց մեկ կրակոցի: Ճիշտ հայերի պես:
Հիմա Աֆղանստանը փլուզվում է: Քաբուլն ընկնելու է, բայց թալիբները երկար չեն կառավարի երկիրը: Ընթացքում հարյուր հազարավոր նոր զոհեր կլինեն ու երկիրն էլի փոշու կվերածվի:
Անասնական բնազդներով միայն պետությունը կառավարելու, պետության դերը չգնահատելու, ինքնասպանական հանձնվողականությամբ չկռվելու, միայն ուրիշի վրա հույս դնելու արդյունքն այն ահռելի ողբերգությունն է, որ հայաստանցիներն ապրում են հիմա և որը նոր ալիքով անպայմանորեն ծածկելու է նաև աֆղաններին»: