ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Խոշոր հրդեհ «Ռադիոկայմ»-ի մոտակայքում. այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Խոշոր հրդեհ «Ռադիոկայմ»-ի մոտակայքում. այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ


Օգոստոսի 15-ին, ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։11-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։