ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ուրուգվայը դեսպանություն է բացում Հայաստանում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ուրուգվայը դեսպանություն է բացում Հայաստանում


Գնահատելով վերջին երեսուն տարվա ընթացքում համատեղ աշխատանքի ձեռքբերումները` Ուրուգվայը որոշել է դեսպանություն բացել Հայաստանում: Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:
Ուրուգվայցի նախարարն արձանագրեց, որ երկու երկրները կապված են խոր բարեկամական հարաբերություններով, որոնք ծնվել են ոչ ամենաբարենպաստ պայմաններում: «Ուրուգվայը կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն բոլոր նրանց համար, ովքեր նոր հորիզոններ էին փնտրում իրենց եւ իրենց ընտանիքների համար»,- հիշեցրեց նախարարը: Նա ողջույններ փոխանցեց իր երկրի նախագահի կողմից:
«Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացավ դառնալ հյուրընկալ անկյուն ամբողջ աշխարհից տաղանդավոր եւ աշխատասեր մարդկանց համար, եւ հայ համայնքը հարստացրեց Ուրուգվայը` հիանալի ինտեգրվելով ուրուգվայական հասարակությանը»,- ասաց Ֆրանցիսկո Բուստիժոն` նշելով ուրուգվահայերի հաջողությունները քաղաքականության, սպորտի, լրագրության, բիզնեսի ոլորտում:
Նրա խոսքով` կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության եւ մշակույթի ոլորտներում: Կրթության ոլորտում աշխատանքը կոչված է խորացնել Ուրուգվայի պետական համալսարանի եւ Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Դա հնարավորություն կտա ուսանողների եւ ուսուցիչների փոխանակում կազմակերպել, ինչպես նաեւ` հայերենի ուսուցում Ուրուգվայի համալսարանում: