ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Արևմտյան ինստիտուտներն ու արժեքները ճգնաժամի մեջ են». Սուրեն Սուրենյանց

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Արևմտյան ինստիտուտներն ու արժեքները ճգնաժամի մեջ են». Սուրեն Սուրենյանց


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Գլոբալ աշխարհի ճգնաժամի պայմաններում ուժեղանում է տարածաշրջանները «նայողների» ինստիտուտը:
Աշխարհում երեկ տեղի ունեցած երկու իրադարձություններ խոշոր հարված են հասցնում արևմտյան քաղաքակրթությանը, նրա համակարգերի հեղինակությանը։
Մեկի մասին վերջին օրերին շատ եմ գրել՝ դա Աֆղանստանում ծավալվող իրադարձություններն են, որոնք հանգեցրեցին Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարության կապիտուլյացիային ու իսլամիստական թրենդի ակտիվացմանը։
Մյուս իրադարձությունը տեղի է ունեցել ԵՄ անդամ Լեհաստանում։ Այդ երկրի նախագահ Դուդան ստորագրել է ռեստիտուցիայի մասին օրենքը, որով սահմանափակվում է հրեաների իրավունքը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրած գույքն ու ունեցվածը վերականգնելու հարցում։ Արդեն իսկ հնչել են դատապարտող հայտարարություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից։
Լիբերալ-դեմոկրատական համակարգը․ արևմտյան ինստիտուտներն ու արժեքները ճգնաժամի մեջ են։ Այլևս տեղին չեն խոսակցությունները միասնական Արևմուտքի, Եվրոպայի մասին։
Գլոբալ աշխարհի ճգնաժամի պայմաններում ուժեղանում է տարածաշրջանները «նայողների» ինստիտուտը։ Ուզենք, թե չուզենք, սա է ռեալպոլիտիկը։ Մենք մեր տարածաշրջանում, մեր հարևանների, Ռուսաստանի հետ պետք է լուծենք մեր խնդիրները, իհարկե, չանտեսելով նաև մյուս գլոբալ խաղացողներին, նրանց շահերը, դրանք մեր օրակարգի հետ ներդաշնակեցնելու հնարավորությունները։ Եթե այս պրագմատիկ մոտեցումն անտեսենք, տուրբուլենտ ժամանակաշրջանը միայն կավելացնի մեր անվտանգային ռիսկերը»: