ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Ժամը 13։40-ի սահմանում, դեռեւս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Պայթյունի հետեւանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։
NEWS.am-ը ԱԻՆ–ից տեղեկանում է, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է  կայուն ծանր։
Վիրավորներն են՝ Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) եւ Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․)։