ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երեւանում այսօր պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների առողջական վիճակը ծանր է գնահատվում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երեւանում այսօր պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների առողջական վիճակը ծանր է գնահատվում


Երեւանի «Մալաթիա» շուկայի խաչմերուկի մոտակայքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Լիլիթ Բաբախանյանը։
«Բոլոր 5 քաղաքացիներն էլ ստացել են ջերմային այրվածք՝ բոցով։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ,  այս պահին բոլորի վիճակը գնահատվում է ծանր,  նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,– ասաց Լիլիթ Բաբախանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել «Toyota Camry» մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնել էին ՀՀ ԱԻՆ-ից,  վիրավորներից մեկն անչափահաս է՝ 3 տարեկան։