ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Վերջին 5 օրում ոստիկանները 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված են ոչնչացրել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Վերջին 5 օրում ոստիկանները 13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված են ոչնչացրել


Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող,  ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանությունից:
«Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 76 հողամասից հայտնաբերվել է կանեփի 3289 հատ բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  2367 գրամ մարիխուանա, ինչպես և տարբեր քաշերով մեթամֆետամին, ալֆա «PVP» թմրամիջոցներ ու հոգեմետ հաբեր:
Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, հայտնաբերվել է  30 հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում: