ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Տարբեր տրամաչափի զենքերից կրակել են գյուղերի վրա, այս պահին դրութունը հանդարտվել է. Գեղամասարի համայնքապետ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Տարբեր տրամաչափի զենքերից կրակել են գյուղերի վրա, այս պահին դրութունը հանդարտվել է. Գեղամասարի համայնքապետ


Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին հանգիստ է։
NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ կրակը դադարել է ժամը 01։00-ի սահմաններում։
«Գյուղերում արդեն լուրջ անհանգստություն կա։ Այս ամենն արդեն դարձել է շարունակական պրոցես, մի օր չի, գրեթե ամեն օր է։ Տարբեր տրամաչափի զենքերից կրակում էին։ Արդեն գյուղերի վրա են կրակում»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին սրվել է իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր:
Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա եւ բնակիչները փորձում են պատսպարվել: