ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ադրբեջանը կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր. անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել». Տ. Աբրահամյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ադրբեջանը կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր. անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել». Տ. Աբրահամյան


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ողբերգական արդյունքով և դրան հետևած խայտառակ գործընթացի արդյունքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։
Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։
Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։
Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել»։