ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ մարտի դաշտից շատ վիրավորների էր դուրս բերել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ մարտի դաշտից շատ վիրավորների էր դուրս բերել


Ադրբեջանի արձակած կրակոցների հետեւանքով նախօրեին՝ օգոստոսի 16-ին, զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանն ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից էր։ Նա արդեն 10 տարի աշխատում էր Արարատի զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային զինծառայող։ «Աշխատանքի բերումով ընտանիքի հետ ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։ Բայց ծնունդով Ջրառատից էր, շատ հաճախ գալիս էր, միշտ օգնում էր ծնողներին ու մասնակցում գյուղի հետ կապված շատ միջոցառումների»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը։
Վահան Թաթոսյանն ամուսնացած էր, ուներ տղա և աղջիկ։ Աղջիկն անչափահաս է, իսկ որդին վերջերս է վերադարձել ժամկետային ծառայությունից, նա նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից էր։ «Վահանը պատերազմի դաշտում շատ վիրավորների կյանք է փրկել, մարտի դաշտից դուրս բերել։ Վերջում էլ իր կյանքով պաշտպանեց հայրենիքը»,- նշեց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 16-ին, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ։ Դրա արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ Իսկ ավելի ուշ՝ ժամը 18։10–ի սահմաններում, արդեն Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը:  Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր: