ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մոսկվայի մարզում կործանվել է Իլ-112Վ ինքնաթիռը․ կան զոհեր

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մոսկվայի մարզում կործանվել է Իլ-112Վ ինքնաթիռը․ կան զոհեր


Օգոստոսի 17-ին Մոսկվայի մարզում կործանվել է ԻԼ-112 Վ թեթև ռազմական տրանսպորտային ինքնաթիռը: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում երեք անձ է եղել, որոնք զոհվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին:
United Aircraft Corporation (UAC)-ը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս։
Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով:
Անձնակազմը փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի շենքերից: Ըստ իշխանությունների, ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան: