ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար». Ն. Զոհրաբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար». Ն. Զոհրաբյան


ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Էս ո՞ւր եք՝ հուժկու հեղափոխականներ և նույնքան հուժկու հակահեղափոխականներ
Երբ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես դահլիճից դուրս հրավիրեցի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ի դեպ, թույլ տալով, որ նա իր ելույթն ավարտի ու ընդամենը քաղաքավարի տեղեկացրեցի, որ մեր լսումների օրակարգը երեխաների դատական պաշտպանության խնդիրներն են՝ ողջ «սիվիլ սոսիետեն» հարձակվեց ինձ վրա ու սեփական պերմանենտ բռնաբարությունների մասին Անդերսենի հեքիաթներ հորինող մանրադրամները եվրոպական ողջ կառույցներից պահանջեցին ինձ այրել ու քառատել։ Որովհետև, «վիձիտե լի», ես սեքսիստ եմ և թույլ չեմ տվել տրանսգենդերին, երեխաների դատական պաշտպանության իրավունքի մասին խորհրդարանական լսումների ընթացքում խոսել սեռի տրանսֆորմացիայի կարևորության և այդ երևույթի հանդեպ հասարակության հանդուրժողականության մասին։
Ավելին, գրանտով պերմանենտ «բռնաբարված» սեգմենտին միացան նաև եվրոպական որոշ կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանր էին տարել, որ ռեգլամենտը ավարտվելուց հետո ես տրանսգենդեր Լիլիթին դահլիճից հրավիրել էի դուրս։
Ես, պարզվեց, որպես սեքսիստ և հակաֆեմինիստ, ոտնահարել էի կնոջ իրավունքը։
և ահա մի քանի ժամ առաջ Գորիսի քաղաքապետարանից ձերբակալել են Գորիսի կին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին և ինչպես տեղեկացա, ևս երկու կին աշխատակցի։ Ի դեպ, ձերբակալված է նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Ու ես ոչ մի տեղից չեմ լսում կանանց իրավունքների համար գրանտ ստացող և տարբեր փաբերում այդ գրանտը գարեջրի տրանսֆորմացնող հասարակական կազմակերպությունների ձայնը։ Չեմ ասում աղմուկը։ Չէ։ Գոնե շրշյունը, որ ձերբակալվել է կին փոխքաղաքապետ։ Ես չեմ լսում նաև խորհրդարանական ընդդիմության հուժկու ձայնը, ովքեր ԱԺ պաշտոնները բաժանելու ժամանակ Լևիտանի էքսպանսիան ու էքսպրեսիան տակնուվրա արեցին։
Էս ո՞ւր եք բոլորդ՝ պարոնայք հեղափոխականներ և հակահեղափոխականներ։
Հա, այսօրվա նիստին հանկարծ չմոռանաք «նավսյակի» մի 34 անգամ «Նիկոլ կապիտուլյանտ» ասել՝ ֆորմի մեջ մնալու համար»։