ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ


Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափը նախատեսված է 100 000 հոգու համար»,–գրել է Ավանեսյանը։
Նրա խոսքով` պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը հուլիսի 29-ին` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով Հայաստանում կլինեն «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը: