ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Նիկոլի թիվն է, ամեն ոլորտում՝ անգրագետ, անորակ կառավարում, անպատասխանատվություն». Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Նիկոլի թիվն է, ամեն ոլորտում՝ անգրագետ, անորակ կառավարում, անպատասխանատվություն». Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ՈԼՈԼՐՏՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԱՆԳՐԱԳԵՏ, ԲԱՐՁԻԹՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է
ԱԻՆ-ի ինտերնետային կայքը հայտնում է․
«Օգոստոսի 17-ին, ժամը 03:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Օրսետտո» լողափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Ն․ Ա․). «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»:
Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կիլոմետրին ի՞նչ լողափ, այդ ճանապարհի 67-րդ կիլոմետրը Իջևան է հասնում։ Պետք էր նախարարության հաղորդագրության մեջ գրել՝ ԵրևաՆ-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին․․․
Հիմա Նիկոլի թիվն է, ամեն ոլորտում՝ անգրագետ, անորակ կառավարում, անպատասխանատվություն»։