ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են փայտե ինքնաշեն տնակ, էլեկտրական սյուն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են փայտե ինքնաշեն տնակ, էլեկտրական սյուն


Օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի քաղաքի Գնունու փողոցում գտնվող փայտե ինքնաշեն տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել են փայտե ինքնաշեն տնակ (մոտ 20 քմ), էլեկտրական սյուն (մոտ 5 գմ) և էլ հաշվիչը՝ մասնակի։