ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մահվան ելքով վրաերթ Երեւանում․ 70–ամյա հետիոտնը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մահվան ելքով վրաերթ Երեւանում․ 70–ամյա հետիոտնը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է


Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երեւանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռեւս անձը չպարզված տղամարդու։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։