ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ». ՀՀ վարչապետ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ». ՀՀ վարչապետ


«Պետք է արձանագրեմ, որ մենք շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող Հարավկովկասյան երկաթուղու հետ և այդ փոխոխությունների, համաձայնությունների էությունը կայանում է հետևյալում. մինչև 2024 թվականը Հայաստանի երկաթուղային ոլորտում պետք է տեղի ուենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ: Ես ուզում եմ պատկերացնենք այս ծավալը»,- այսօր Կառավարության նիստի՝ 2021-26 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թվականը, կունենանք բոլորովի այլ որակի երկաթուղի»,- հավաստիացրեց վարչապետը:
Տեղեկացնենք՝ Կառավարության ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը` տնտեսությունը, երրորդը` ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը` իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացումը: