ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Հայաստանը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն». Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Հայաստանը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն». Փաշինյան


Այսօր, Կառավարության նիստի ընթացքում 2021-26 թվականի գործունեության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարևորագույն գործոն է հանդիսանում ակտիվ արտաքին քաղաքականություն վարելը. «Հայաստանը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»։
Կարևորելով հայ-ռուսական հարաբերությունները, ասաց. «Կարևոր գործոն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դերը ընդգծում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության համար։ Կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ։ Մեր ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կոչերին»,-նշեց վարչապետը: