ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը». Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը». Փաշինյան


«Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքի արդյունքի 25 տոկոսի, և 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել»,- Կառավարության նիստի ընթացքում՝ անդրադառնալով քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման՝ 2021-26 թթ ծրագրին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նվազագույն կենսաթոշակի միջին չափերը պետք է հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ «Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սրանք բավականին լավ թիրախներ են, մեզանից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձևով կյանքի կոչելու համար»,- նշեց վրաչապետը։