ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Արմավիրի ճանապարհին բախվել է « ՎԱԶ 2104»-ին և դիմել փախուստի

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Արմավիրի ճանապարհին բախվել է « ՎԱԶ 2104»-ին և դիմել փախուստի


Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել է ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել է, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մեծամորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» ԲԿ, որտեղից 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է «04»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։