ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար. Էրդողան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար. Էրդողան


Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր է գնահատում թալիբների «չափավոր հայտարարությունները»: «Մենք բաց ենք համագործակցության համար: Նրանք շատ զգայուն են վերաբերել Թուրքիայի հետ հարաբերություններին, եւ մենք հույս ունենք, որ նրանց զգայունությունը կպահպանվի», - հավելել է Էրդողանը, հաղորդել է Sabah-ը: «Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, մենք հակված ենք աջակցել Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Մենք արդեն հայտարարել ենք, որ կարող ենք ընդունել «Թալիբանի» ղեկավարներին: Մենք պահպանում ենք այդ վերաբերմունքը նաեւ այսօր: Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի խաղաղության, այդ երկրում բնակվող մեր թուրք հայրենակիցների բարեկեցության եւ մեր երկրի շահերի պաշտպանության»:
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Քաբուլի օդանավակայանում անվտանգության պահպանման համար այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: «Այժմ մենք մեր ծրագրերն այս ոլորտում կառուցում ենք նոր իրողություններին համապատասխան եւ, համապատասխանաբար, շարունակում ենք մեր բանակցությունները... Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կամրապնդի նաեւ նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում եւ կհեշտացնի նրա աշխատանքը»:
Էրդողանը ծրագրում է Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքական աղբյուրներն այս շաբաթ Reuters-ին հայտնել են, որ այս նախնական ծրագրերը չեղարկվել են Քաբուլում տիրող քաոսի պատճառով, սակայն Թուրքիան շարունակելու է թալիբներին անվտանգություն եւ տեխնիկական աջակցություն առաջարկել օդանավակայանում: