ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ««Տղես ծնվեց» գրառումը տեսնելիս մտածում եմ՝ մայրն ինչ ցավերի միջով է անցել, բայց այդ մասին ոչ մի տող՝ հոր գրառման մեջ». Արման Ղարիբյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


««Տղես ծնվեց» գրառումը տեսնելիս մտածում եմ՝ մայրն ինչ ցավերի միջով է անցել, բայց այդ մասին ոչ մի տող՝ հոր գրառման մեջ». Արման Ղարիբյան


«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ կարդում եմ, որ որևէ մեկը գրել է՝ տղես ծնվեց, Կարապետյան Կարապետ Կարապետի, մի միտք է գալիս, որը կարող եք ծայրահեղական համարել։
Պատկերացնում եմ, որ էդ գրառումն անելիս մոտ 5 րոպե առաջ է դեռ ծնվել երեխան, որ մայրը դեռ ցավերի մեջ է, մի կերպ հորը խաբար են արել, որ ծնվել է, հայրն էլ շտապում է ավետել իր ֆեյսբուքյան ընկերներին որ ԻՐ ՏՂԱՆ (տղե՛ս, ոչ թե մեր տղան) ծնվել է և հաճախ շեշտում են անունը, ազգանունը և հայրանունը, կարծես թե պարզ չէ, թե երեխայի հայրանունն ինչ է կամ կասկած կարող է լինել։
Շատերը հայրանունը նշում են, որ պատկանելությունը ցույց տան, թե ումն է երեխան, մորինը չէ, ով 9 ամիս զրկանքներ է կրել, չի խմել, չի ծխել, վնասակար սնունդ չի օգտագործել, տեղաշարժվելու խնդիրներ է ունեցել, ինքնազգացողության վատացումներ է ունեցել, իրենը չէ, այլ հորինն է, նրա ազգանունն ու անունն են դրոշմելու ծննդյան վկայականում։
«ՏՂԵՍ ԾՆՎԵՑ» գրառումը ծանոթի մոտ տեսնելիս ուրախանալուն զուգընթաց մտածում եմ, թե մայրն ինչ ցավերի միջով է անցել, ինչպես է դիմացել երկունքի ցավերին, առհասարակ ինչպես է իրեն զգում, արդյո՞ք իր առողջությունը չի տուժել ծննդաբերելիս։
Բայց այդ մասին ոչ մի տող չկա անհամբեր հայրիկի գրառման մեջ, ով պիտի լիքը շնորհավորանքներ ու լայքեր հավաքի ֆեյսբուքում, իսկ նույն երեկոյան գնա նշելու ԻՐ ՏՂՈՒ ծնունդը»: