ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բարձել. «Ժողովուրդ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հեղուկ գազի շուկան չի կարգավորվում. Ռուսաստանում հերթեր են, մեքենաները չեն հասցնում բարձել. «Ժողովուրդ»


Հայաստանում հեղուկ գազի շուկան արդեն երկու ամիս է, ինչ չի կարգավորվում: Եթե շաբաթներ առաջ հեղուկ գազը կտրուկ թանկացել էր, ապա այժմ այն պարզապես չկա: Վարորդների խոսքով՝ իրենք այս օրերին չեն կարողանում հեղուկ գազ գնել, եթե գտնում են, ապա բարձր գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Գազ Պրոպան» ընկերության հետ և հետաքրքրվել՝ ինչու հեղուկ գազ չկա և երբ է լինելու: Մեր հարցին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչն ասել է. «Կոնկրետ մեզ մոտ այսօր (երեկ) երեկոյան՝ 20.00-ից հետո մեկ մեքենա կլինի, բայց միայն մեր ընկերության՝ Տիչինա հասցեի մասնաճյուղում, իսկ մեկ-երկու օրից՝ մյուս մասնաճյուղերում: Այս պահին հեղուկ գազի համար մեծ հերթեր են Ռուսաստանի Դաշնությունում, չեն հասցնում մեքենաները բարձել, դրա համար չկա գազ: Ռուսաստանում մեզ ասում էին՝ գազ չկա, քիչ է, դրա հետևանքով են հերթեր գոյացել»: Ի դեպ, սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում հեղուկ գազի գինը երկու ամիսների ընթացքում 200 դրամից բարձրացել է՝ դառնալով 260-270 դրամ:
Գազալցակայաններ կան, որտեղ այն վաճառվում է 250 դրամով: Այն մեր հանրապետությունում կշարունակի բարձր գնով վաճառվել, քանի որ Ռուսաստանում ևս թանկացել է: «Ամենայն հավանականությամբ, եթե գնում ենք բարձր գնով, պետք է վաճառենք բարձր գնով»,- նկատել է «Գազ Պրոպան»-ի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ թերթի համարում: