ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երեւանում երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր. հարուցվել է քրեական գործ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երեւանում երեկ կրակոցներ են հնչել, կա վիրավոր. հարուցվել է քրեական գործ


2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եւ կրակոց:
Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական  ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ եւ այլ առարկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: