ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ցանկացած անհետ կորած զինվորի հարազատին մի հատ հարց տվեք՝ ո՞ր մեկից են հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում ենք. զինվորի հարազատ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ցանկացած անհետ կորած զինվորի հարազատին մի հատ հարց տվեք՝ ո՞ր մեկից են հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում ենք. զինվորի հարազատ


Մեր պահանջից հետո միայն բանակից մի գնդապետ սկսեց մասնակցել որոնողական աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԱԾ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց անհայտ կորած զինծառայողի ծնողներից մեկը։
«ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյան կոչվածը որ եկավ Արցախ, հանդիպում ունեցանք։ հանդիպման ժամանակ, որին ներկա էր Արցախի նախագահը, ԱԻՆ-ի պետը եւ Մուրադովը, առաջին հարցն այն էր, թե ուր էիք, ինչո՞ւ չէիք եկել, որ որոնողական աշխատանքներ անեիք, ԱԻՆ-ի պետը՝ Կարեն Սարգսյանը, ասաց՝ նույնիսկ չեք զանգել։ Չեք զանգել, որ հետաքրքրվեք՝ այստեղ ինչ է կատարվում։  Այնտեղ որոնողական աշխատանքներ են ընթացել։ Ամեն ինչ Արցախում համակարգված է եղել, ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում։ Այդ ժամանակ ստիպեցինք, որ բանակից էլ մասնակցեն որոնողական աշխատանքներին, նոր մի հատ գնդապետ են կցել Արցախից»,- ասաց ծնողներից մեկը։
Ծնողներից մեկն էլ ասաց, որ որեւէ մեկը չի հետաքրքրվել, թե անհայտ կորած զինծառայողների հարազատներն ինչ վիճակում են. «Մենք՝ ծնողներս, ավելի շատ բան ենք անում։  Ցանկացած անհետ կորած զինվորի հարազատին մի հատ հարց տվեք՝ ո՞ր մեկին են այսքան ժամանակ զանգել եւ հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում ենք»։