ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ինչո՞ւ են 19 տարեկան 3 զինվորները մարտական հենակետում եղել առանց սպայի»․ Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ինչո՞ւ են 19 տարեկան 3 զինվորները մարտական հենակետում եղել առանց սպայի»․ Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՀՎԵԼ ԵՆ 19 ՏԱՐԵԿԱՆ 3 ԶԻՆՎՈՐՆԵՐ, ՍԱ՞ ԷՐ ՊՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Մի քանի օր առաջ սահմանին 2 զինծառայող էր զոհվել, երեկ՝ մեկը վիրավորվել։ ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը խոստանում էր Հայաստանի սահմանը հատողների հանդեպ խիստ միջոցներ ձեռնարկել, սա՞ էր նրա վճռականությունը։ ՊՆ-ի հաղորդագրությունը ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում՝ «հենակետում հայտնաբերվել են», դա դիվերսիո՞ն հարձակում է եղել, ինչո՞ւ զինծառայողները կապով օգնություն չեն կանչել, ինչո՞ւ 19 տարեկան 3 զինվորը մարտական հենակետում եղել են առանց սպայի։
Հայաստանի խորհրադարանական ընդդիմություն, բավ է ԱԺ-ում նապաստակ նկարեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սահմանային նոր բախումների, նոր պարտությունների և որպես դրանց հետևանք՝ Ադրբեջանին նոր զիջումներ անելու, դուք դրանք կանխելու համար բավարար քայլեր չեք անում»։