ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը ձմռանն էր զորակոչվել բանակ (ֆոտո)

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը ձմռանն էր զորակոչվել բանակ (ֆոտո)


Մարտական հենակետում այսօր՝ օգոստոսի 19-ի գիշերը, հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր։ Նա 2021 թվականի ձմռանն էր զորակոչվել բանակ։
Գոռը նախորդ տարի ընդունվել էր Երեւանի պետական համալսարան։ Սովորում էր Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում, ուներ մեկ ավագ եղբայր։
NEWS.am-ի հետ զրույցում Գոռի ընկերները պատմեցին, որ նա խելացի էր, զուսպ եւ հանգիստ բնավորություն ուներ։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թվականի ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թվականի ծնված Լեւոն Ռաֆաելի Հարությունյանի, եւ 2002 թվականի ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։