ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կառավարությունը շուրջ 571 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ–ին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կառավարությունը շուրջ 571 մլն դրամ է փոխանցել ԱԱԾ–ին



Ազգային անվտանգության ծառայությանը, Կառավարության որոշմամբ, 570 մլն 978 հազար 557 դրամ է փոխանցվել։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է  գործադիրի երեկվա նիստում։ Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 2020թ.–ի 44–օրյա ռազմական գործողությունների հետեւանքով, ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան զորամասը տեղակայվել է Հայաստանի հարավային սահմաններում, ինչի հետեւանքով ի հայտ են եկել մի շարք կարեւորագույն խնդիրներ:
«ՀՀ պետական սահմանի վերոնշյալ հատվածի պահպանությունը պատշաճ իրականցնելու, ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր համալրվող զինծառայողներին ապահովել սննդի, կեցության եւ այլ նվազագույն պայմաններով: Բացի այդ, ներկայիս իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակի աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական շփման գծի համապատասխան հատվածում, ինչը թույլ կտա ամրապնդել սահմանային վերահսկողության համակարգը: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազման ժամանակ»,– ասվում է հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է ԱԱԾ  2021 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսումները՝ 209,229,135.95 դրամն ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ, այնուհետեւ Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ  վերոհիշյալ տնտեսում¬ները, ինչպես նաեւ լրացուցիչ 361,749,422.05 դրամ գումար հատկացնել ԱԱԾ–ին՝ բնականոն գործունեության համար համապատասխան ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով:
ԱԱԾ–ն ակնկալում է, որ 570, 978, 557 դրամ հատկացնելու դեպքում, առավել արդյունավետ կիրա¬կանացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները: