ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թուրքիան տարհանել է Աֆղանստանի պարտված կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թուրքիան տարհանել է Աֆղանստանի պարտված կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին


Թուրքիան Քաբուլի միջազգային օդանավակայանից Turkish Airlines (THY) չվերթով տարհանել է Աֆղանստանի պարտված կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում երկրորդ փոխնախագահ Մուհամադ Սարվար Դանիիշին եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարին։
Ինչպես գրում է Hürriyet-ը, պաշտոնյաները դարձել էին թալիբների թիրախներ։
«Թալիբանը» հայտարարել է երկրում անցած հանգստյան օրերին ռազմական հաղթանակի մասին, ինչը դրդել է օտարերկրյա կառավարություններին տարհանել իրենց քաղաքացիներին եւ որոշ աֆղանստանցիների, որոնց սպառնում էին մեղադրանքներ թալիբների կողմից։
Թուրքական կառավարությունը նախատեսել եւ իրականացրել է փրկարար գործողություն Քաբուլում Թուրքիայի դեսպանության միջոցով՝ տարհանելու համար թուրք քաղաքացիներին եւ աֆղանստանցի պաշտոնյաներին, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ։
Տեղեկացվում է, որ ինքնաթիռը դուրս է բերել 324 մարդու։