ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Խախտումների դեպքում տնտեսվարողները կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով․ ՍԱՏՄ-ն ստույգացեր է կատարել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Խախտումների դեպքում տնտեսվարողները կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով․ ՍԱՏՄ-ն ստույգացեր է կատարել


ՍԱՏՄ-ն վերսկսել է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը. վերահսկողությունը խստացվում է․ այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր:
Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ:
Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին:
Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:
Ստուգայցերը շարունակվելու են»: