ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զախարովա. Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին փոխանակել գերիներին` «բոլորը բոլորի» եւ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զախարովա. Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին փոխանակել գերիներին` «բոլորը բոլորի» եւ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց


Անդրկովկասում իրավիճակը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է: Այս մասին օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անվերապահ առաջնահերթություն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացումը: Բաքվի եւ Երեւանի հետ ամենաբարձր եւ բարձր մակարդակով շփումներն իրականացվում են պարբերաբար: Ամառվա ընթացքում Մոսկվայում հուլիսի 7-ին կայացել է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Հայաստանի վարչապետի, իսկ հուլիսի 20-ին՝ Ադրբեջանի նախագահի հետ: Անհրաժեշտ աշխատանքները շարունակաբար տարվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության, սահմանապահ գերատեսչությունների գծով, դեսպանություններն ակտիվորեն աշխատում են:
Ձեւաչափերը քննարկվում են կողմերի հետ, եւ որոշումները կայացվում են` ելնելով հանդիպման առավել արդյունավետությունից եւ գործի օգտակարության համար դրա ձեւաչափից: Որոշ հարցերի քննարկումների մանրամասները, հաշվի առնելով հատուկ զգայունությունն ու խնդիրները, ներառյալ անվտանգությունը, միշտ չէ, որ հրապարակվում են: Դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելուն»,- նշել է Զախարովան:շ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է առճակատման, հատկապես ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետությունը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները: Նրա գնահատականով՝ դա վնաս է հասցնում գլխավոր հարցին` կայուն արդյունքի հասնելուն: «Թե ինչի է ուղղված արդյունքը, դուք գիտեք: Ամեն ինչ ամրագրված է այսօր իմ կողմից հիշատակված համաձայնագրերում: Ե՛ւ Բաքուն, եւ՛ Երեւանը, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատում մեր երկրի կայունացնող դերը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում՝ կողմերի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով: «Տեղում» մեր խաղաղապահների գործողությունների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն բարելավվել է, այն մնում է համեմատաբար հանգիստ: Իրենց տներ վերադարձած փախստականների մասին տվյալները պարբերաբար տեղադրվում են մեր երկրի պաշտպանության նախարարության կայքում, եւ առանձին միջադեպերը հաջողվում է անհապաղ լուծվել աշխատանքային կարգով:
Դրանց առաջացման պատճառն, անկասկած, Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում վստահության սուր անբավարարությունն է: Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների համակողմանի բարելավման օգտին, եւ մենք, իհարկե, այս դիրքորոշումը հասցնում ենք եւ՛ Բաքվին, եւ՛ Երեւանին, այդ թվում՝ ամենաբարձր, բարձր մակարդակներում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում փոխադարձ գրգռիչները, փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձեւով եւ ականապատ դաշտերի քարտեզների ամբողջ ծավալի հետ»,- ընդգծել է Մարիա Զախարովան: