ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Քաղաքացին նռնակով զինված մտել է ընկերություն, հանդիպում պահանջել ղեկավարի հետ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Քաղաքացին նռնակով զինված մտել է ընկերություն, հանդիպում պահանջել ղեկավարի հետ


Երեւանում այսօր, օգոստոսի 20-ին, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե եւ պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Կայքի տեղեկություններով՝ Սամվել Հ․-ն հարազատների եւ ընկերական շրջապատում դրական բնութագիր ունի, մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում։ Նռնակները քննիչի որոշմամբ առգրավվել են։