ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բերքի ծաղկման սեզոնն ա, ոռոգման ջուրը չի բավարարում. գյուղացիները կարճ ժամանակով փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բերքի ծաղկման սեզոնն ա, ոռոգման ջուրը չի բավարարում. գյուղացիները կարճ ժամանակով փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը


Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում այսօր՝ օգոստոսի 20–ին, Մրգաստանի եւ հարակից համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ոռոգման ջրի հարցը լուծել։
NEWS.am-ի հետ զրույցում Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ բնակիչները ցանկացել են ճանապարհ փակել, բայց այդ քայլին չեն դիմել։  Մինչդեռ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ որոշ ժամանակով գյուղացիները  փակել են  ճանապարհը, ապա ոստիկանների հետ բանակցելուց հետո ճանապարհը բացել են։
«Ոռոգման ջուր կա, բայց եղածը չի բավարարում։ Մի կետից ենք ջուր ստանում, դրա համար էլ քիչ ա, իսկ հիմա բերքի ծաղկման սեզոնն ա, ջուր չտա՞ն։ 6 օր է գյուղում ջուր չի եղել»,– ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները խոստացել են վաղն առավոտյան ջուր տալ։