ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Առանց դիմակ, ախտահանիչ հեղուկների եւ մանրադրամի արկղերի. ուղեւորափոխադրողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Առանց դիմակ, ախտահանիչ հեղուկների եւ մանրադրամի արկղերի. ուղեւորափոխադրողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն


Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։
Դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։
 ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների եւ ԱԱՏՄ տեսուչների հետ հետեւել են ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների, մանրադրամի համար նախատեսված արկղերի առկայության, վարորդների ու ուղեւորների կողմից դիմակ կրելու, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում կատարելու, գերբեռնված երթեւեկությունը բացառելու պահանջների կատարմանը։
Վերահսկողության արդյունքում ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն՝ դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների եւ մանրադրամի համար նախատեսված արկղերի բացակայության հիմքով։
Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված վերահսկողական աշխատանքները տեսչական մարմինների եւ ոստիկանության կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանգստյան օրերին եւս կշարունակվի։