ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ սարսափելի ավտովթարի հետևանքով ուղևորները դուրս են թռչում մեքենայից

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ սարսափելի ավտովթարի հետևանքով ուղևորները դուրս են թռչում մեքենայից


Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է օգոստոսի 18-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով 25-ամյա Գագիկ Պողոսյանի վարած ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։
Դեպքի վայրում Մեծամորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գ. Պողոսյանի ավտոմեքենային հարվածել է մեկ այլ ավտոմեքենա։ Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ այդ մեքենան Mercedes մակնիշի 10 ՍF 010 համարանիշի է, և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Գևորգ Ղազարյանը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից նրան և Mercedes մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի մոտ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզել է նաև վիրավորների ինքնությունը։