ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում է Հայաստանի դեմ նոր խոշորածավալ պատերազմ սանձազերծել. քաղաքագետ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում է Հայաստանի դեմ նոր խոշորածավալ պատերազմ սանձազերծել. քաղաքագետ


Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում է Հայաստանի դեմ նոր խոշորածավալ պատերազմ սանձազերծել՝ քանի դեռ մենք ուշքի չենք եկել պարտությունից ու կործանարար «ընտրություններից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Այվազյանը:
«Այս անգամ թշնամու զորքերի հարձակման հիմնական նպատակներն են լինելու՝
1) Տիգրանաշենի (Քյարքի, Քարքե) գրավումը և այդպիսով Սյունիքը Հայաստանի կենտրոնական մասից կտրելը,
2) Մեղրիի և Սիսիանի շրջանների (կամ դրանցից մեկի) գրավումը և Նախիջևանի հետ «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծումը, դրանով իսկ նաև Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապի վերացումը ու Թուրքիայի հետ Ադրբեջանի անմիջական ցամաքային կապի հաստատումը,
3) Սևանի արևելյան ափի գրավումը և լճի ջրային ռեսուրսների վրա վերահսկողության հաստատումը,
4) Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների որոշ հատվածների գրավումը և այդ գծով Վրաստանի հետ Հայաստանի ճանապարհային կապի վերացումը։
Իսկ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ կառավարությունը երկրի բուն գոյությանն սպառնացող այս վերահաս ներխուժմանը դիմագրավելու համար։ Ի՞նչ են մտածում այս մասին հայ գեներալներն ու Գլխավոր շտաբը։ Ի՞նչ է կանխատեսում ՀՀ ԱԱԾ-ն։ Ի՞նչ է ծրագրում անել խորհրդարանական ընդդիմությունը։
Պաշտպանության բնագավառում մեր անելիքները ծով են ու հապաղում չեն հանդուրժում։ Բայց պահի լրջությանը համապատասխանող պաշտպանական մեծածավալ աշխատանքներ, հատուկ միջոցառումներ ու նախապատրաստություններ երկրում այդպես էլ չեն իրականացվում։ Ու մի՞թե հենց այսպիսի անփառունակ վախճան է ունենալու մեր հինգհազարամյա հայրենիքը՝ «Ապագա կա» փաշինյանական հեգնանքի ներքո։
Աստված մեզ հետ»,- գրել է Այվազյանը։