ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան». Արթուր Խաչատրյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան». Արթուր Խաչատրյան


168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով ԱԺ-ում տիրող իրավիճակին և ԱԺ-ի նախագահության կամայականություններին, ընդգծել է. «Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»:
Նա հավելեց. «Եթե չբռնենք այս իշխանությունների ձեռքը, մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան՝ «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները: Այսօրվա իշխանությունները դա կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ Ադրբեջանն այս մի հաղթանակով չի բավարարվելու: Դա կլինի պայմանագիր, որն Ադրբեջանին հնարավորություն կտա պատրաստվել հաջորդ հաղթանակին, իսկ մեզ կզինաթափի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: