ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Չորացած արգանդով մի պառավ ու միայնակ կին է Հայաստանը, որ սպասում է իր փայ հոգեառին». Դ. Գրիգորյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Չորացած արգանդով մի պառավ ու միայնակ կին է Հայաստանը, որ սպասում է իր փայ հոգեառին». Դ. Գրիգորյան


Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոնը ծնեց Ռոբերտին
Ռոբերտը ծնեց Սերժին
Սերժը ծնեց Նիկոլին
Նիկոլը ծնեց․․․
Էս երկրի ճանապարհն ամենասկզբից ծուռ է գնացել։ Հիմք դնողը լավը չէր, թե հարկ շարողը՝ էլ էական չի։ Փաստ է, որ միմյանց բերած ու տարած, դրած ու հանած մարդիկ թարս են գցել ուղին։
Ես չեմ նեղվում այն ամենից, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, բնավ։ Նրանք բոլորն իրար արժանի են։ Մի պարզ բան․ «մերժիր Սերժին» սլոգանով իշխանության եկածներն առաջին բանն ինչ արեցին՝ դատեցին Ռոբերտին։ Այդ ընթացքում Սերժը լուռ էր, նրան ձեռք տվող չկար։ Հետո, երբ վերջին արտահերթը եղավ, Ռոբերտը խորհրդարան անցավ Նիկոլի հետ, իսկ Սերժը մտավ Ռոբերտի թևը՝ ԱԺ-ում զույգ խաղալու սկզբունքով։
ՔՊ-ում լինի, Հդաշինքում, թե Պատիվ ունեմում՝ նստած են իրար հետ ամուր փողկապակցված մարդիկ։ Ռոբերտի խմբակցության ղեկավարը եղել է Սերժի Պնախարարը, Պատիվ ունեմի խմբակցության առաջին համարը՝ Նիկոլի ԱԱԾ պետը, ՔՊ ԱԱՊ հանձնաժողովի ղեկավարը՝ Լևոնի կառավարության առանցքային անդամ, Լևոնի հետ քաղաքական ամենաերևելի երիտասարդություն անցած անձը հիմա՝ ՀՀ վարչապետ։
Յուրաքանչյուրն իր պատասխանատվության բաժնեմասով մտավ ԱԺ։ Սա, ըստ էության, պետք է արձանագրել և ինչպես ես արդեն ասել եմ, ՀՀ ամենաարդար Խորհրդարանն է։
Մի նեղվեք այն ամենից, ինչ տեսնում եք հիմա ԱԺ-ում։
Մեր ԱԺ-ն այժմ մեր բոլորի հավաքական կերպարն է, հավաքական դեմքը, հավաքական ինքնությունը։
Այդպես եղել է միշտ։ Ինչպիսին եղել է Տեր-Պետրոսյանի խորրդարանը, այդպիսին եղել է հանրությունը։
Ինչպիսին եղել է Քոչարյանի խորհրդարանը, ադպիսին էլ եղել է հայ հասարակությունը։ Այդպես է եղել Սարգսյանի օրոք, այդպես է նաև Փաշինյանի իշխանության ժամանակ։ Եվ այս ամենն այն պատժառով, որ
Մոնթեն չծնեց,
Ազգալդյանը չծնեց,
Գորգիսյանը չծնեց,
Դեմիրճյանը չծնեց,
Վ․Սարգսյանը չծնեց,
Անգամ Վանոն չծնեց․․․
Ու հիմա, չորացած արգանդով մի պառավ ու միայնակ կին է Հայաստանը, որն իր կիսափուլ տան շեմին նստած սպասում է իր փայ հոգեառին՝ հույսով, որ շուտով իր տանջանքները կավարտվեն։
Չեմ սիրում որևէ մեկիդ։ Ավելին՝ զզվում եմ։ Այնքան հարցեր ունեմ տալու ձեզնից յուրաքանչյուրին առանձին-առանձին, որպես մեր երկրի անկախության հետ մեծացած քաղաքացի։
Դուք էլ եք արժանի նրան, ինչ ունեք։ Մենք էլ»: