ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել. Սեյրան Օհանյանը դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել. Սեյրան Օհանյանը դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից


Ազգային ժողովում ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա՞ էր այդ միջադեպին, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես չեմ տեսել վարչապետին, որովհետեւ ակնոցներս ջարդվեց, հիմա չեմ տեսնում։ Ակնոցս ընկել է ոտքիս տակ»։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի ելույթի ժամանակ ընդդիմադիրներն ու իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ շշեր նետեցին։ Այդ ընթացքում ուղիղ միացումը նիստերի դահլիճից ավարտվեց ու ընդմիջում հայտարարվեց։ Պատգամավորներն անգամ ընդմիջման ընթացքում չհանդարտվեցին եւ կրկին մոտ մեկ ժամ ընդմիջում հայտարարվեց։