ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ով Շուշիի մարտերին չի մասնակցել, իրավունք չունի ասելու, որ Շուշին պետք ա հետ բերել. Հայկ Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ով Շուշիի մարտերին չի մասնակցել, իրավունք չունի ասելու, որ Շուշին պետք ա հետ բերել. Հայկ Սարգսյան


Ընդդիմադիր խմբակցությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել հեղափոխության վրա, նշեցի, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական դիսբալանսը գնալով աճել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Իմ այդ ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց՝ դուք բանակը քանդել եք կամ թալանել եք, որին ի պատասխան, բայց ոչ Սեյրան Օհանյանի անունը նշելով կամ մատնացույց անելով նրան, հայտարարեցի, որ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնք փողով կամ զանգով մարդ են բանակից ազատել, նրանք դավաճաններ են, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն իմ ուղղությամբ շիշ շպրտեց ու ասաց՝ դավաճանները դուք եք։ Այնպես չի, որ ես սա հայտարարում եմ բանակի խնդիրների մասին, ժողովուրդը նոր է իմանում, որ փողով բանակից մարդ է ազատվում։ Տարբեր ՊՆ նախարարների ժամանակ դրույքաչափերը տարբեր են եղել, բայց դա Հայաստանի պատմության մեջ եղել է փաստ ոչ միայն փողով ազատելը, այլ նաեւ պաշտոնի նշանակելը։ Դա է եղել բանակը կազմաքանդողը, բանակը ողնաշարից ջարդողը։ Բազմաթիվ սպաներ ասում են՝ եթե դու սրա-նրա բարեկամը չես, չես կարող աճել, չես կարող դառնալ գնդի հրամանատար։ Այսինքն՝ մարդիկ շահագրգռված չեն եղել բանակում ծառայելու։ Մեր երկրի վարչապետի որդին, մեր մարզպետների որդիները, մեր պատգամավորների որդիները ծառայել ու Քառօրյա պատերազմին մասնակցություն են ունեցել»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Շուշին ազատագրելու վերաբերյալ հայտարարություններին՝ Հայկ Սարգսյանն ասաց. «Ֆեյսբուքում հայրենասեր երեւելու համար ասում են՝ պետք է Շուշին հետ բերել, պաշտոնապես ասեմ՝ ով Շուշիի մարտերին չի մասնակցել, փախել է կամ ներգրավված չի եղել Շուշիի պաշտպանությանը, իրավունք չունի ասել՝ Շուշին հետ բերեք։ Էդ ումո՞վ եք հետ բերում, դու որ ընդեղ կանգնած չես եղել, քո տղուն չես ուղարկել, էսօր ստատուս ես գրում՝ Շուշին պիտի հետ բերեք»։