ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Էրդողանը «մարդկությանը փրկելու» կոչով դիմել է մուսուլմաններին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Էրդողանը «մարդկությանը փրկելու» կոչով դիմել է մուսուլմաններին

Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմել է մուսուլմաններին՝ մարդկության խաղաղության և անվտանգության ապահովման գործը ստանձնելու կոչով, գրում է Անադոլու գործակալությունը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի միջոցով՝ դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի 4 -րդ գլխավոր վեհաժողովի մասնակիցներին: «Եկել է ժամանակը, երբ մուսուլմանները պետք է ստանձնեն ոչ միայն սեփական, այլ «ամբողջ մարդկության» խաղաղությանն ու ապահովմանն ուղղված պարտավորությունները»,- ասվում է ուղերձի մեջ: Նրա խոսքերով, մարդկությունն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը. լայն աշխարհագրության սահմաններում՝ Սիրիայից մինչև Աֆղանստան, կոնֆլիկտների, արտագաղթի և աղքատության հետ բախված մուսուլմանները, ստիպված են լինում պայքարել նաև իսլամաֆոբիայի դեմ: Էրդողանը կոչ է արել նաև զիջումների չգնալ՝ ահաբեկչության դեմ պայքարում: