ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Վաղը սրանց վնգոցը հանելու եմ եթերում. Արմեն Աշոտյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Վաղը սրանց վնգոցը հանելու եմ եթերում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությանը։
«Մարտնչող տգիտություն շատ ենք տեսել։
Բայց մարտնչող տգետ անբարոյականություն տեսնելու համար միացրեք ԱԺ նիստը, նայեք քպական մանրէների հիսթերիան՝ օլիգարխ Գռզոյից մինջեւ սպեցիֆիկ ժանրի աստղ Լուլու։
Անբարոյականությունն էլ չափ ունի։
Վաղը սրանց վնգոցը հանելու եմ եթերում»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, թե երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է։ «Պարոն Օհանյանը լավ գիտի, երրորդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել։ Ինչի հաշվին, զենքերի հաշվին, ինչի հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել՝ ով, ինչ անի»։