ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Կառավարության ծրագրից հանվել է գերճշգրիտ հեռահար հրթիռներ ձեռք բերելու մասին կետը». Վ. Մանգասարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Կառավարության ծրագրից հանվել է գերճշգրիտ հեռահար հրթիռներ ձեռք բերելու մասին կետը». Վ. Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկու օր է, ինչ ԱԺ-ում քննարկվում է երկրի ապագայի թիվ մեկ փաստաթուղթը` առաջիկա 5 տարվա համար կառավարության տեսլականը, որի մեջ ակնհայտ ականներ կան «փանջաձև» շարված։
Ըստ կառավարության ծրագրի, առաջիկա 5 տարվա մեջ, «պրոֆեսիոնալ» բանակ ունենալու քողի տակ, կրճատվելու է ՀՀ Զինված ուժերը։ Ժամկետային ծառայությունը կրճատվելու է, և փոխարենը թշնամի երկրի հետ սահմանները պահելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Բոլոր նրանք, ովքեր հասկանում են և պատկերացնում են սահմանապահների և Բանակի տարբերությունը, ապա կփաստեն, որ սահմանապահ զորքերն իրենց հնարավորություններով մի քանի անգամ զիջում են բանակի հնարավորությանը, տեխնիկական հագեցվածությունից սկսած, վերջացրած անձնակազմի մարտական խնդիրներ լուծելու ունակություններով։ Կարճ ասած՝ բանակն ավելի ուժեղ ռազմական միավոր է, քան սահմանապահ զորքերը։
Հարց է առաջանում.
Եթե թշնամի երկրի հետ սահմանները մենք հանձնում ենք սահմանապահներին, այդ բնագծում մենք ուժեղացնում ենք, թե՞ թուլացնում ենք մեր հնարավորությունները ապագա ռազմական գործողությունների սկսելու դեպքում։
Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը նոր թափ է ստանում, զուգահեռ ռազմատենչ հայտարարություններ են հնչում ամենաբարձր մակարդակներում, ինչից կարող ենք վստահ պնդել, որ նրանք առնվազն առաջիկա տարիներին խաղաղության չեն պատրաստվում, ի տարբերություն մեզ։
Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանն առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում է նոր պատերազմի, իսկ մեր կառավարությունը պատրաստվում «խաղաղության»։
Հիշեցնեմ նաև, որ կառավարության նախորդ ծրագրում գրված էր (2019 թ.), որ 5 տարվա ընթացքում կառավարությունը պետք էր գերճշգրիտ հեռահար հրթիռներ ձեռք բերի, իսկ նոր ծրագրում նմանօրինակ ոչ մի կետ նշված չէ»։