ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հայաստանում ջուրը կարող է 2022 թվականից թանկանալ. «Վեոլիա ջուրը» առաջարկ է արել ՀԾԿՀ-ին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հայաստանում ջուրը կարող է 2022 թվականից թանկանալ. «Վեոլիա ջուրը» առաջարկ է արել ՀԾԿՀ-ին


Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի  փոխարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ պաշտոնական էջը։
Հիմնականում առաջարկվում է սակագնի բարձրացում ընդհանուր գնաճի պատճառով:  ՀՀ կառավարության հետ պայմանագրում նշվում է, որ սակագինը կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի թանկացման և գնաճի պատճառով (որը տարեսկզբից կազմել է 5,7%):
Սկզբնական շրջանում` 2017 թվականից սկսած, սակագինը սահմանվում էր 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, և ենթադրվում էր, որ կբարձրանա վերջին մի քանի տարիներին (2021 թվականին այն պետք է լիներ 211 դրամ):  Բայց 180 դրամը գերազանցող մասը կառավարությունը սուբսիդավորեց այնպես, որ սպառողների համար այն չգերազանցեց 180-ը: Այսպիսով, ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը:
Այժմ «Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով։
Հանձնաժողովից հայտնեցին, որ հայտն ընդունելուց հետո 80 օր է նախատեսված ուսումնասիրության համար. հաշվարկները կուսումնասիրվեն, նիստ կգումարի, նոր սակագինը կընդունի։ Թե ինչքան կլինի սակագինը, ցույց կտան հաշվարկները։  Իսկ նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 հունվարից։